Ռուսաստանը դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը

Ռուսաստանը դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը

ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները համատեղ հայտարարություն են արել այն մասին, որ մի քանի երկրների տարածքով Ռուսաստան են արտահանվում պատժամիջոցներով արգելված ապրանքներ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «Թուրքիան, Հայաստանը, Ուզբեկստանը և Չինաստանն օգտագործվել են Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքներ ուղարկելու համար»:

ԱՄՆ-ի կառավարությունը ընկերություններին կոչ է արել զգույշ լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։

Ըստ Վաշինգտոնի՝ պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվել են ձևական ընկերություններ, կեղծանուններ, բեռնափոխադրումների վերաբերյալ ոչ հստակ տվյալներ և այլն:

Նշենք, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ տնտեսական պատժшմիջոցների սահմանումից հետո Թուրքիայի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունն աննախադեպ աճ է գրանցել:

2022 թվականին Ռուսաստանի արտահանումը Թուրքիա աճել է ավելի քան 100 տոկոսով, իսկ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան՝ ավելի քան 60 տոկոսով։

Ռուսաստանը, առաջ անցնելով Չինաստանից, դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը՝ 58.8 միլիարդ դոլար ցուցանիշով։