ՄԹ խորհրդարանում խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

ՄԹ խորհրդարանում խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում քննարկվել են միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլիի և Եվրոպական տարածաշրջանի հարցերով պետնախարար Լեո Դոքերտիի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների ընթացքում մի շարք միջազգային հարցերի հետ մեկտեղ շոշափվել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր։

Միացյալ Թագավորություն-Ադրբեջան բարեկամության խմբի փոխնախագահ Դեյվիդ Դուկիդը հարց է ուղղել, թե ինչ քայլեր է ձեռնարկում բրիտանական կառավարությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու համար։ 

Եվրոպական տարածաշրջանի հարցերով պետնախարար Լեո Դոքերտին նշել է, որ Ադրբեջանը աշխարհաքաղաքական տեսանկյունից Մեծ Բրիտանիայի կարևոր դաշնակիցն է, հայտնում է ԱՊԱ-ն։