Հայբիզնեսբանկը գործարկել է նոր սերնդի բանկոմատներ

Հայբիզնեսբանկը գործարկել է նոր սերնդի բանկոմատներ

Անհպում գործարքներ, նորացված դիզայն և ուժեղացված անվտանգություն` ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ գործարկել
է նոր սերնդի բանկոմատներ:

Գործարկվելու է Բանկի 20 նոր բանկոմատ, որոնցից 18-ը կատարում են ոչ միայն կանխիկի տրամադրման,
այլև մուտքագրման գործողություն. դա բերում է հաճախորդների ավելի արագ և հարմարավետ սպասարկման, ինչը
կարևոր է Բանկի համար:

Ինքնասպասարկման և բանկային տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից մեկի՝ NCR ընկերության
բանկոմատները Բանկի հաճախորդներին թույլ են տալիս օգտվել մի շարք առավելություններից: Առաջին կարևոր
գործոնն իհարկե քարտերի անհպում (contactless) ընթերցումն է, ինչը կարևոր է համավարակով պայմանավորված
տարբեր մակերեսների հետ շփումը նվազեցնելու առումով: Միևնույն ժամանակ, պահպանված է քարտը մուտք անելու
ավանդական եղանակը:

Անհպում եղանակով գործարքներ կատարելը նվազեցնում է քարտը բանկոմատում մոռանալու կամ
բանկոմատի կողմից առգրավելու ռիսկերը:

Բանկոմատները սպասարկելու են ինչպես ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից թողարկված, այնպես էլ այլ բանկերի
Visa, MasterCard, ArCa, շուտով նաև՝ МИР վճարային համակարգերի քարտերը:

Մեր հաճախորդներն արդեն հասցրել են գնահատել բարելավված և բազմագործառույթ բանկոմատների
օգտագործման հարմարավետությունն ու անվտանգության բարձր մակարդակը:

Ավելի քան 140 բանկոմատ ունեցող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է արդիականացնել և զարգացնել իր
կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից