ՄԹ-ում չեն գիտակցում, բայց Լոնդոնը պատերազմ է մղում ՌԴ-ի դեմ․ նախկին պաշտոնյա

ՄԹ-ում չեն գիտակցում, բայց Լոնդոնը պատերազմ է մղում ՌԴ-ի դեմ․ նախկին պաշտոնյա

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հետ չհայտարարված պատերազմի վիճակում է, բայց իրենք՝ բրիտանացիները, դա չեն էլ գիտակցում։ 

Նման կարծիք է հայտնել բրիտանական արտաքին հետախուզության MI6 ծառայության նախկին ղեկավար (1999-2004) Ռիչարդ Դիրլովը։

«Եթե դուք ինչ-որ մեկին կանգնեցնեք այստեղ՝ Միացյալ Թագավորության փողոցում և հարցնեք, թե արդյոք նրանք կարծում են, որ Բրիտանիան պատերազմի մեջ է, նրանք ձեզ խելագարի տեղ կդնեն», - ասել է նա Politico-ին:

«Բայց մենք պատերազմի մեջ ենք. մենք գորշ պատերազմ ենք մղում Ռուսաստանի հետ, և ես փորձում եմ հիշեցնել մարդկանց այդ մասին», - ասել է հետախուզության նախկին ղեկավարը: