Իրանը Բելառուսի համար դարձել է վստահելի գործընկեր․ Լուկաշենկո

Իրանը Բելառուսի համար դարձել է վստահելի գործընկեր․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Թեհրանը վստահելի գործընկեր է դարձել Մինսկի համար։ Այս մասին ասված է Լուկաշենկոյի՝ իրանցի գործընկեր Իբրահիմ Ռայիսիին ուղղված շնորհավորական ուղերձում՝ երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հայտնում է Sputnik Բելառուսը։

Բելառուսի ղեկավարը նշել է, որ երեք տասնամյակ երկու երկրների ժողովուրդները զարգացնում են փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված վստահության և բարեկամության սկզբունքների վրա, և այս ընթացքում շատ բան է արվել միմյանց հնարավորությունները հասկանալու և միջպետական ​​կապերը խորացնելու համար։

«Թեհրանը վստահելի գործընկեր է դարձել Մինսկի համար՝ չնայած տարբեր մարտահրավերներին ու դժվարություններին», - ընդգծել է Լուկաշենկոն։