«Չեմ կարող ասել՝ գները կնվազեն, թե ոչ»․ նախարարը՝ բենզինի գնի մասին

«Չեմ կարող ասել՝ գները կնվազեն, թե ոչ»․ նախարարը՝ բենզինի գնի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալությունից հետո լրագրողները մի քանի հարց տվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, մասնավորապես մեկնաբանություն խնդրեցին վառելիքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Քերոբյանը վստահեցրեց, որ հայկական շուկայում վառելիքի հետ կապված խնդիրներ չկան։ «Որոշ խնդիր կար բենզինի հետ կապված, բայց մեր առաջին դիմումը մասնակիորեն բավարարվել է, աշխատում ենք գործընկերների հետ։ Ես չեմ կարող ասել, թե գները կնվազեն, թե ոչ, դա շուկայից է կախված»,- ասաց Քերոբյանը։