«Դդումը գնաց, դդմիկը եկավ» թեմայով ծաղրանկարի մրցույթ ենք հայտարարում

«Դդումը գնաց, դդմիկը եկավ» թեմայով ծաղրանկարի մրցույթ ենք հայտարարում

Հայտարարելու ենք ծաղրանկարի մրցույթ։ Դժվախտաբար մեր կառավարությունը բանջարաբոստանային կառավարություն է, գլխավոր բուսաբանն էլ բացի բանջարներից իր շուրջը չի ուզում ուրիշ մի կենդանի բերել։ Հայտարարում ենք ծաղրանկարի մրցույթ՝ «Դդումը գնաց, դդմիկը եկավ» թեմայով։ Այո, պարգևավճար էլ է լինելու հաղթողի համար։

Այս մասին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց քիչ առաջ հայտարարեց 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խմբի համակարգող Վազգեն Պետրոսյանը։ Նշենք, որ մի քանի օր է պահանջում են նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

«Դդմիկ հեռացիր, դդմիկ հեռացիր»,- վանկարկում են այժմ ակցիայի մասնակիցները։