Դավադրությունների տեսության մասին

Դավադրությունների տեսության մասին

Քոչարյանի դատավարության ժամանակ թույլ տրված ապօրինություններում Հայաստանի իրավակարգին հասցրեցին լուրջ հարվածներ։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը,ով քաղաքական ու իրավական գնահատականներ էր տվել այս գործին և որոնք ներկայացրել ենք, պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Հարց՝ արդյոք Քոչարյանին կալանքի տակ պահելը կարող է կապ ունենալ Արցախի խնդրի և դրա ինչ-որ հանգուցալուծման հետ։

«Անկեղծ ասած, երբևէ դավադրությունների կողմնակից չեմ եղել, աշխատել եմ ներքին գործընթացներն անտեղի չկապել աշխարհաքաղաքական մեծ գործընթացների հետ։ Բայց սա այն դեպքն է,որ երևի թե իմաստ ունի որոշ ուշադրություն դրան դարձնել։ Գիտեք՝ նախագահ Քոչարյանը ղարաբաղյան կարգավորման գործընթացը ընդունել է այն վիճակում, երբ ունեինք Լիսաբոնի 96 թվականի վերջին փաստաթուղթը, որտեղ Հայաստանն, իհարկե, վետոյի իրավունք էր կիրառել, բայց պարզ էր, որ համաշխարհային հանրությունը տեսնում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Ինքը կարգավորումն ընդունել է էն շրջանում, երբ Տեր-Պետրոսյանն իր հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածով էր հանդես եկել և, ըստ էության, համոզում էր, որ մինչև Ղարաբաղը չտանք, լավ չենք ապրելու»,- ասաց Սողոմոնյանը։

Նա հայտարարեց, որ  Քոչարյանի՝ նախագահի պաշտոնում հեռացումից ունեցել ենք մի փաստաթուղթ՝ Մադրիդյանը, որին Երևանը մինչև վերջ համաձայն չի եղել, բայց, այնուամենայնիվ, դրանում ամրագրված է, որ  Լեռնային Ղարաբաղի ապագան որոշվելու է իր բնակչության ազատ կամարտահայտման միջոցով։

Մյուս կողմից, այսինքն, Սողոմոնյանը չի ցանկանում այս ամրագրումների ֆոնին մտածել, որ Քոչարյանի հետ իրավական գործըթացները պատահական են։

Նա ամփոփեց՝ այսօր կա «մինչև Ղարաբաղը չտանք, լավ չենք ապրելու» և «չզիջել ու զարգանալ» կամ Ղարաբաղը որպես բեռ չդիտելու 2 փիլիսոփայությունների բախում։