Անհամատեղելիների դաշի՞նք, կամ հնից ընկել ենք, նորն էլ չգիտենք՝ ինչ է եկել

Անհամատեղելիների դաշի՞նք, կամ հնից ընկել ենք, նորն էլ չգիտենք՝ ինչ է եկել

Արման Բաբաջանյանի բարձրաձայնած գաղափարին ու միավորման նպատակով «Հավաք հանուն ապագայի, հանուն Հանրապետության» անունը կրող միջոցառմանը ելույթ ունեցավ նաև «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Նա առաջարկեց․«Եկեք մի հատ ճշտենք՝ ո՞րն է մեր քաղաքական օրակարգը և ինչը ինչով ենք ուզում փոխել։Ինչպես Թումանյանն էր ասում՝ հնից ընկել ենք, նորն էլ գիտենք, թե ինչ է եկել։Այսինքն՝ հին, վատ համակարգը քանդված է կամ քանդման պրոցեսի մեջ է, նորի մասին գաղափար չունենք։ Իսկ եթե պիտի ասենք ընդամենը՝ ավելի լավ երկիր ենք ուզում, այդ կարգախոսը, ապա դա ինչով է տարբերվում «Երջանիկ ապագա», «Երջանիկ երկիր» կարգախոսներից։ Մի 3-4 տարի առաջ, որ հնչում էին։ Կոնկրետ, որոշակի բաներ կա՞ն, թե կարգախոսային բաներ են։ Եթե չէ՝ մենք մանիպուլյացիաների դաշտում ենք մնալու։ Դարձյալ գեղեցիկ խոսքեր և ոչ ավելին»,-հարցրեց Միքայել Հայրապետյանը։ Նա շարունակում էր հարցնել՝ մենք գիտե՞նք ինչ ենք անելու, թե չէ շատ գեղեցիկ խոսել միշտ էլ կարելի է։

Այդ ժամանակ տեսախցիկները ֆիքսվեցին Բաբաջանյանի դեմքին ու նա գլուխը պարբերաբար տմբտմբացնում էր։

Միքայել Հայրապետյանը շարունակեց․ կամ արտաբերում ենք շենշող բառեր։ Որ, օրինակ, տասը միլիոն ծառ պետք է տնկվի։

Խոսրով Կոտակը ժամանակին ծառեր էր տնկել, Խոսրովի անտառը մինչև հիմա վայելում ենք։
Կամ «Գաղափարախոսությունների դաշինք, հա՞, անհամատեղելիները երբեք չեն համատեղվում, ինքնախաբեությամբ չպետք է զբաղվել։ Ուրիշ բան, որ պայմանավորվում ենք, որ գաղափարախոսական տարաձայնությունները կարող են որոշակի մեկ-երկու երեք գաղափարների համար ժամանակավորապես մի կողմ դրվել։ Բայց գաղափարախոսությունից հրաժարվել նույնն է, որ իմքայլական մի պատգամավոր ասում էր, որ ամաչում է, որ իր թոռնիկը կարող է աղոթել, ամաչում ես, գնա նամազ արա»։