Վաղը կիմանաք այդ մասին․ դա ինտրիգ է

Վաղը կիմանաք այդ մասին․ դա ինտրիգ է

Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 20:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։ Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հանդես էր գալիս նախախաղային մամուլի ասուլիսով։ Ներկա լրագրողները մարզչից հետաքրքրվեցին, թե թիմի հիմնական ավագ Վարազդատ Հարոյանի բացակայության պայմաններում Խորվաթիայի հետ խաղում ո՞վ է կրելու հավաքականի կազմում ավագի թևկապը։

«Վաղը կիմանաք այդ մասին, դա ինտգրիգ է։ Մինչ այս Հայաստանի հավաքականում մի օրենք էր գործում ու ավագին փոխարինում էր այն ֆուտբոլիստը, ով քանակով ամենաշատ հանդիպում անցկացրած խաղացողն էր համարվում, սակայն ես առաջարկեցի փոխել այդ օրենքը, իսկ ինձ հետ համաձայնվեցին»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը։