Պուտինն ու Միշելը քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը

Պուտինն ու Միշելը քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ։ Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Շառլ Միշելի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են՝ Ղարաբաղի առնչությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման ուղղությամբ։ Հենց այս հարցերն են, որ քննարկվելու են նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ։ Քննարկվել են նաեւ այլ հարցեր եւս։