Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ

Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ

Հստակության ակնկալիք ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է  ու կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը և ցույց տալ ոչ թե երևակայական քարտեզներով, այլ իրավական հիմք ունեցող։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջողել իրենց այսօրվա և հետագա աշխատանքում»,- ասել է նա։

Նշենք, որ այսօր սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: