Կորոնավիրուսը կսկսի թուլանալ․ Աննա Պոպովա

Կորոնավիրուսը կսկսի թուլանալ․ Աննա Պոպովա

Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ մինչեւ գարուն կորոնավիրուսն իհարկե չի անհետանա, սակայն կթուլանա նկատելիորեն։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։

Ըստ հրապարակման, ինֆեկցիան արդեն իսկ սկսում է սեզոնային բնույթ ձեռք բերել, եւ աստիճանաբար հայտնվելու է սեզոնային վիրուսների հետ նույն հարթության մեջ։ Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակի կայունացման միտումներ իհարկե արձանագրվում են, սակայն դեռեւս չի կարելի խոսել պրոֆիլակտիկ միջոցառումների թուլացման մասին։

Պոպովան մանրամասնել է, որ ամենայն հավանականությամբ, երբ որ այն վերածվի սեզոնային վիրուսի, սկսի հատկապես ակտիվանալ տարվա ցուրտ սեզոնին։