Պահանջել են իրականացնել Իոսիֆ Ստալինի դիակի մնացորդների արտաշիրիմում 

Պահանջել են իրականացնել Իոսիֆ Ստալինի դիակի մնացորդների արտաշիրիմում 

Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի ծոռը՝ Սելիմ Բենսաադայի փաստաբանը պահանջել է իրականացնել Ստալինի դիակի մնացորդների արտաշիրիմում։ Նշենք, որ Ստալինը հուղարկավորված է Կրեմլի մոտ։ Արտաշիրիմումը իրականացվելու է այն բանի համար, որպեսզի Ստալինի դիակի մնացորդները վերահուղարկավորվեն Նովոդեւիչյան գերեզմանատանը։ այս մասին հայտարարել է պրեսս-ատաշե Վադիմ Գորժանկինը։ Սելիմ Բենսաադայի փաստաբանները արդեն դիմում են ուղարկել Կրեմլի պարեկային ծառայություն։ Դիմումում նշվել է, որ Ստալինի հարազատ ծոռը ցանկանում է, որ կատարվի Ստալինի վերջին կամքը, ինչպես նաեւ վերականգնվի պատմական արդարությունը՝ բացահայտվի, թե որն է եղել Ստալինի մահվան պատճառը։ Հիշեցնենք, որ մահվանից հետո, Ստալինի դիակը 1953-61 թվականներին գտնվել է Կրեմլի Կարմիր հրապարակի դամբարանում, սակայն 61 թվականին գաղտնի հուղարկավորվել է Կրեմլի պատի տակ, առանց հարազատների համաձայնության։ Ստալինը մշտապես ցանկացել է, որ իրեն մահվանից հետո հուղարկավորեն Նովոդեւիչյան գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված է եղել նրա կինը՝ Նադեժդա Ալելուեւան։