Այս մարդը այն զոհված հերոսի հայրն է, ով պատռում էր Անդրեի պաստառը

Այս մարդը այն զոհված հերոսի հայրն է, ով պատռում էր Անդրեի պաստառը

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Անդրեն Արցախում է, նա երկու երգով է հադես եկել, «Ղարաբաղի հորովել» և «Արցախի հիմն», ապա ոտքով գնացել ազատամարտիկների պուրակ, մոմավառություն արել։Հավաքված արցախցիները խնդրել են նրան շարունակել համերգը, սակայն Անդրեն հրաժարվել է։ Իսկ այս մարդը այն զոհված հերոսի հայրն է, ով պատռում էր Անդրեի պաստառը։

Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում 2 օր առաջ պատռել էին Անդրեի համերգի պաստառը։
«Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան...»,- ասել էր քաղաքացին։ Նշենք, որ օգոստոսի 8-ին , ժամը ՝ 20,00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսված էր երգիչ Անդրեի «Ցավըտ տանիմ Արցախ» խորագրով համերգը։