Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

Փետրվարի 9-ին, ժամը 07:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մառի նրբանցքի թիվ 44 շենքի վերելակը խափանվել է, ներսում քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Փետրվարի 9-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 24 շենքի 5-րդ մուտքում` 2-րդ և 3-րդ հարկերի միջակայքում, վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին: