ԱՄՆ-ն եւ Չինաստանը ստորագրել են առեւտրային գործարքի առաջին փուլի փաստաթուղթը

ԱՄՆ-ն եւ Չինաստանը ստորագրել են առեւտրային գործարքի առաջին փուլի փաստաթուղթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն ստորագրել են չին-ամերիկյան առեւտրային գործարքի առաջին փուլի համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է NBC News-ն, հավելելով, որ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում։ ԱՄՆ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն հայտարարել է այս առնչությամբ, որ նախագահ Թրամփի գործողությունները ցույց տվեցին, որ կոշտ բանակցային մեթոդը աշխատում է եւ բերում արդյունքների, թեեւ արդյունքների մասով՝ 86 էջանոց փաստաթղթից որեւէ մանրամասն չի բարձրաձայնվում։ ԱՄՆ Ֆիննախն էլ հայտարարել է, որ երկրորդ փուլը արդեն կներառի մաքսատուրքերի դրույքաչափերի նվազումը։