Պուտինը ստորագրել է կառավարության արձակման հրամանագիրը

Պուտինը ստորագրել է կառավարության արձակման հրամանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կառավարության արձակման հրամանագիրը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի Դմիտրի Մեդվեդեւը, մինչ նոր վարչապետի նշանակումը։

Նշենք, որ Պուտինը առաջարկել է նոր վարչապետի պաշտոնի համար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, ով մինչ այս ղեկավարում էր Հարկային դաշնային ծառայությունը։ Միշուստինը համաձայնել է։