Բլինքենին շարունակում են ստորացնել Թուրքիայում

Բլինքենին շարունակում են ստորացնել Թուրքիայում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Անկարա կատարած այցի ժամանակ փորձել է ողջագուրվել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին ողջունելիս, սակայն թուրք պաշտոնյան մի քայլ ետ է գնացել։

Թուրքական Daily Sabah-ը կարծում է, որ Ֆիդանի նման պահվածքը ցնցել է Բլինքենին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը երեկ գիշեր է այցելել Անկարա և արժանացել բավականին սառն ու նվաստացուցիչ ընդունելության։ 

Երբ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայան, տարածքը լուսավորված չի եղել, իսկ նրան դիմավորողների մեջ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել։

Մինչև այդ, Անկարայում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացրել և ծածանել «Բլինքենը մանկասպան է» մակագրությամբ պաստառ։