Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել

Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել

Իտալիայի Բուստո-Արիսցիո քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել։ Իր երկրորդ մենամարտում մեր մարզիկը պարտության է մատնել բելգիացի Նոա Հաջիտին։

Հայ բռնցքամարտիկը բոլոր ռաունդներում ունեցել է հսկայական առավելություն իսկ 3-րդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։