Ռուսների կեսը ֆինանսական կորուստներ են կրել համավարակի պատճառով

Ռուսների կեսը ֆինանսական կորուստներ են կրել համավարակի պատճառով

Ռուսաստանիցների կեսը համավարակի պատճառով վնասներ են կրել կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ընդ որում, վերջին վեց ամսում նրանց թիվը կրկնապատկվել է։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը։ Այսպես 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ, համավարակի պատճառով եկամտի ինչ որ մասից զրկվել էր ռուսների 27 տոկոսը։ Այս տարվա հունվարի դրությամբ այդ թիվը հասել է արդեն 53 տոկոսի։ Համաշխարհային մակարդակով դա կազմում է 46 տոկոս։ Ընդ որում, նույնիսկ այն սպառողները, որոնք չեն տուժել ֆինանսապես պանդեմիայի պատճառով, դարձել են ավելի ուշադիր եւ ավելի խիստ կերպով են վերահսկում իրենց ծախսերը։ Այն, որ հարկավոր է տնտեսել, կարծում են ռուսների 69 տոկոսը։