Գեղարքունիքի սահմանին եւս լարվածություն կա

Գեղարքունիքի սահմանին եւս լարվածություն կա

Ինչպես արդեն հայտնի է, առավոտից ադրբեջանական կողմը նախահարձակ է եղել, ռմբակոծում է Ստեփանակերտը։

Որոշակի լարվածություն է նկատվել նաեւ Հայաստանի սահմանին, մասնավորապես՝ Գեղարքունիքում։

Մեզ հետ զրույցում մարզպետ Գնել Սանոսյանն ասաց, որ որոշակի բաներ կան, սակայն այլ մանրամասներ չի կարող հայտնել։

Ինչ վերաբերում է քաղաքացիների անվտանգության հարցին, ապա նշեց՝ ամեն ինչ նորմալ է։

Նշենք, որ քիչ առաջ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Հրապարակին հայտնեց, որ Ստեփանակերի ռմբակոծության հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ, հակառակորդը գրոհը սկսել է սահմանի ողջ երկաննքով, հայտարարել պատերազմ, Արցախի նախագահի հրամանով պատրաստվում ենք պատերազմի։