Ուիլիսը ծանր հիվանդ է․ հանդիպելիս չի մտաբերել նախկին կնոջը՝ Դեմի Մուրին

Ուիլիսը ծանր հիվանդ է․ հանդիպելիս չի մտաբերել նախկին կնոջը՝ Դեմի Մուրին

Ամերիկացի դերասանուհի Դեմի Մուրին ապշեցրել է նախկին ամուսնու՝ Բրյուս Ուիլիսի վիճակը, ում մոտ նախկինում ախտորոշել էին դեմենցիա (մարդու հոգեկան գործունեության գրեթե ամբողջական ընդհատում, պայմանավորված է գլխուղեղի կեղևի ապաճմամբ և ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր հյուծմամբ): Այս մասին հայտնում է Կոմսոմոլսկայա պրավդան-ն՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին։

Դերասանուհու դուստրերից մեկը սոցցանցերում հրապարակել է դերասանի հետ Մուրի հանդիպման տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է Ուիլիսը գրկել ու համբուրում նրա ճակատը։

Միևնույն ժամանակ, ամերիկյան Closer հրատարակությունը գրել է, որ դերասանուհին ծանր ապրումներ է ունեցել նախկին ամուսնուն այցելելուց հետո, քանի որ Ուիլիսը չի ճանաչել նրան։

«Դեմին կապ էր պահպանում Բրյուսի երեխաների և կնոջ հետ, բայց նա չէր պատկերացնում, որ ամեն ինչ այդքան հեռուն է գնացել»,- ասվում է հոդվածում։

Ուիլիսը դերասանական կարիերան ավարտեց 2022 թվականի մարտին՝ աֆազիա (խոսքի խանգարում) ախտորոշման պատճառով։ Հիվանդության պատճառով դժվարացել է սցենարի սերտումը, ինչը դանդաղեցրել է նկարահանումները։
2023 թվականի փետրվարին հոլիվուդյան սիրված դերասանի մոտ ախտորոշվել է ժամանակավոր դեմենցիա։ Նրա կնոջ խոսքով՝ այս հիվանդության բուժումը ներկայումս չկա։

Օգոստոսին Քվենտին Տարանտինոն Ուիլիսին հրավիրեց մասնակցելու իր վերջին ֆիլմին։ Ռեժիսորն ասաց, որ եթե նկարահանումներն անհնար լինեն, ապա ֆիլմում կհայտնվի մեկ այլ ֆիլմից՝ Ուիլիսի մասնակցությամբ կարճ հատված։
Դերասանի ընկեր Գլեն Քերոնը հոկտեմբերի կեսերին հայտնել է, որ Ուիլիսի խոսելու ունակությունը արագորեն վատացել է դեմենցիայի պատճառով: