Հենց դա անեք, հաջորդ օրը միանգամից քանդեք, թող անցնեն պատմության գիրկը

Հենց դա անեք, հաջորդ օրը միանգամից քանդեք, թող անցնեն պատմության գիրկը

«Դա դեռ մեծ հարց է՝ մենք ուզո՞ւմ ենք ամրակայել այդ շենքերը, թե՞ ուզում ենք նոր թաղամասեր ստեղծել, որոնք այլ տրամաբանությամբ պետք է կառուցվեն։ Վերջերս 40-ից ավելի բնակարան հանձնեցինք տարբեր վթարային շենքերի բնակիչներին՝ Արցախի փողոցում։ Հենց այդ մարդկանց ամբողջական տեղափոխումը լինի, անպայմանորեն կազմակերպել էդ 4-րդ կարգի վթարային շենքերի վերջնական քանդումը»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Արցախի փողոցի վթարային շենքերին։

«Հենց այդ մարդկանց տեղափոխենք, հենց հաջորդ օրը միանգամից քանդենք բոլոր էդ շենքերը, թող գնան պատմության գիրկը»,-ասաց Տիգրան Ավինյանը։

«2024 թվականը ներառյալ ունենք 4-րդ աստիճանի վթարայնության 14 շենք։ 3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի թիվը 107  է կազմում։ Եթե ձեր հանձնարարականը լինի, արդեն նախագծեր կպատվիրենք տվյալ շենքերը ամրակայելու համար»,- մինչ Ավինյանի ելույթը զեկուցել էր Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։