Հորդանանը պատրաստ է պատերազմել Իսրայելի հետ՝ հանուն հողերի

Հորդանանը պատրաստ է պատերազմել Իսրայելի հետ՝ հանուն հողերի

Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը հայտարարել է, որ Հորդանանի հովտի մի մասի միացումն Իսրայելին կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։ Ըստ հրապարակման, Հորդանանի միապետը ասել է, որ ինքը չի ցանկանում սպառնալ կամ խորացնել հակասությունները, սակայն պատրաստ է պատասխանի ցանկացած տարբերակի, այդ թվում նաեւ՝ ռազմական պատասխանի։ «Եթե Իսրայելն իրոք ցանկանում է հուլիսին նվաճել Հորդանանի Արեւմտյան ափի մի հատվածը, ապա դա կբերի մեծ բախման մեզ հետ»,- ասել է Աբդալլահ 2-րդը։ Հորդանանի թագավորը հավելել է, որ դա կարող է բերել անիշխանության եւ ողջ ռեգիոնում ծայրահեղականության աճի։