Այդ ընկերությունն այլեւս ինձ չի պատկանում. Ավինյան

Այդ ընկերությունն այլեւս ինձ չի պատկանում. Ավինյան
Ազգային ժողովում ընթանում է ՀՀ 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Այստեղ է ողջ կառավարությունը։ Միջանցքում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանից լրագրողները հետաքրքրվեցին իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ, թե ինչպե՞ս է իր ընտանիքին պատկանող ընկերությունը դրամաշնորհ ստացել ներկայիս գյուղնախարարից



Ավինյանը նախ հիշեցրեց, որ ինքն այդ, այսպես կոչված, կոռուպցիոն սկանդալի այդ մասին մի քանի անգամ արդեն անդրադարձել է, և դա, ըստ նրա, կոռուպցիայի հետ որեւէ աղերս չունի:



«Բոլոր այն մեկնաբանությունները, որոնք արել եմ նախկինում, բավարար չափով բացատրում են իրավիճակը»,-ասաց նա։



Իսկ ի՞նչ է կարծում, եթե նա լիներ ընդդիմադիր ավագանու անդամ, էլի կստանա՞ր այդ 35 հազար դոլարը չրերի արտադրության համար՝ Ավինյանը պատասխանեց. «Դա ինձ չի տրվել: Նախ՝ Ձեր չի, այդ ընկերությունն այլեւս ինձ չի պատկանում, երկրորդը՝ այդ գրանտը ուղղակի նվեր չէ, այդ գրանտի չափով ներդրում է ենթադրվում անել, որն արդեն արվել է այդ ընկերության կողմից: Ես ձեզ վստահեցնում եմ՝ ես լինեի փոխվարչապետ, ավագանու անդամ, թե ընդդիմադիր գործիչ՝ այդ գրանտն այդ ընկերությունը ստանալու էր, որովհետեւ շատ երկար տարիներ գործել է այդ ընկերությունը»: