ԱՄՆ նախագահական ընտրությունները կեղծվել են միասնական պլանով․ Ռուդի Ջուլիանի

ԱՄՆ նախագահական ընտրությունները կեղծվել են միասնական պլանով․ Ռուդի Ջուլիանի

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում նոյեմբերի երեքին տեղի ունեցած նախագահական ընտրությունների կեղծումները առանձին դեպքեր չեն։ Դրանք հանդիսանում են մեկ պլանով իրականացված սիստեմային կեղծումներ։ Փաստաբանը ասել է, որ նման եզրակացության են հանգել Թրամփի թիմում՝ իրականացրած հետաքննության արդյունքում։ «Երբ մենք սկսեցինք հետաքննություն, շատ արագ պարզ դարձավ, որ դրանք առանձին խախտումներ չեն մեկ նահանգում, այլ խախտումների շղթա, որոնք կրկնվում են մի շարք նահանգներում եւ գործնականում նույնական դեպքեր են։ Ցանկացած փորձառու հետաքննիչի համար դա ցույց է տալիս այն, որ միասնական կենտրոնից կազմված պլանով են իրականացվել քվեների հետ կապված այդ մախինացիաները։ Հատկապես ուշադրություն պետք է դարձնել մեծ քաղաքներին, որոնք վերահսկվում են դեմոկրատների կողմից, առանձնահատուկ կերպով՝ կոռուպցիայով հայտնի քաղաքներին պետք է ուշադրություն դարձնել»,- ասել է Ջուլիանին։ Նա հատկապես առանձնացրել է Ֆիլադելֆիան եւ Դետրոյտը, որտեղ ամենաշատ խախտումներն են եղել։