Յունիբանկը նվազեցրել է անգրավ բիզնես վարկի տոկոսադրույքը

Յունիբանկը նվազեցրել է անգրավ բիզնես վարկի տոկոսադրույքը
Վարկային միջոցների հասանելիությունը ՓՄՁ-ների համար ամենակարեւոր հարցերից մեկն է: Ձեռնարկատերերի համար վարկային միջոցներն առավել մատչելի դարձնելու նպատակով, Յունիբանկը բարելավել է անգրավ վարկի պայմանները` նվազեցնելով վարկի տոկոսադրույքը: Այսուհետ «Անգրավ+» բիզնես վարկն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին կտրամադրվի՝ սկսած 11% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչեւ 4 մլն ՀՀ դրամ: «Անգրավ+» վարկը տրամադրվում է մինչեւ 36 ամիս ժամկետով` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով:



Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առեւտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի եւ այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը: Վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ նաեւ հավելյալ վարկային միջոցներ: Այդ դեպքում վարկի գումարը կազմում է մինչեւ 5 մլն դրամ, 10 000 դոլար կամ 8 000 եվրո:



Վարկի բարելավված պայմանները, պարտադիր գրավի պայմանի բացակայությունը եւ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը «Անգրավ+» վարկը հասանելի են դարձնում էլ ավելի մեծ թվով ձեռնարկատերերի: Այդպիսի մոտեցումը նպաստում է բիզնեսի արագ զարգացմանը եւ լավագույնս բավարարում հաճախորդների պահանջմունքները: Անգրավ վարկը հնարավորություն կտա բանկի հաճախորդներին էլ ավելի ընդլայնել բիզնեսի ծավալները` բարձրացնելով արդյունավետությունն ու մրցունակությունը: Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է նաեւ վարկի մարման ճկուն ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որեւէ սահմանափակումների:



2018թ. սեպտեմբերի վերջի դրությամբ Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 71 մլրդ դրամը: