Ես չեմ աշխատի քաղաքապետարանում անկախ նրանից, ինչ պաշտոն կառաջարկեն. Լիլիթ Ստեփանյան

Ես չեմ աշխատի քաղաքապետարանում անկախ նրանից,  ինչ պաշտոն կառաջարկեն. Լիլիթ Ստեփանյան
«Հրապարակի» հարցերին պատասխանում է Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը:



**-Տիկին Ստեփանյան Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո, կաշխատե՞ք քաղաքապետարանում, թե՞ այլ տեղ, որեւէ պաշտոն կզբաղեցնեք:**



-Քաղաքապետարանում իմ հետագա գործունեությունը կարծում եմ ճիշտ չի լինի, եւ բնական է ես չեմ աշխատի քաղաքապետարանում՝ անկախ նրանից, ինչ պաշտոն կառաջարկեն: Ես մեկ անգամ լրագրողների ասել են, որ ընտրություններից հետո գնալու եմ հանգստի, ահավոր հանգիստի կարիք ունեմ: Կհանգստանամ, այդ ընթացքում, եթե լինեն աշխատանքի առաջարկներ, գուցե քննարկեմ ինչ-որ հարմար աշխատանքի տարբերակ, եթե ոչ՝ կփորձեմ հարմար աշխատանք հետագայում ինքս գտնել:



**-Որտե՞ղ եք հագստանալու, Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս:**



-Տանը իմ բալիկի հետ, քանի որ այս ժամանակահատված համընկավ աշնանային արձակուրդների հետ, ես առիթ ունեմ իմ բալիկի հետ լինելու ողջ օրը:



**-3 ամիս քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եք, քաղաք ղեկավարելը բա՞րդ գործ է:**



-Քաղաք պաշտոնավարելը շատ լուրջ, պատասխանու աշխատանք է, եւ պահանջում է ամբողջական նվիրում: Եթե խոսում ենք տնտեսական զարգացումից, խոսում ենք տնտեսական զարգացման գործոնների մասին, եթե խոսում ենք լավ կամ արդյունավետ կառավարման մասին, խոսում ենք արդյունավետ գործոնների մասին: Բայց հստակ կարող եմ ասել, եթե սիրես քաղաքդ, սրտացավ լինել քաղաքի համար, ապա կգտնես քաղաքի խնդիրների լուծման համար ամենաարդյուվետ տարբերակը: Իմ օրինակով կարող եմ ասել, որ ամեն ինչ սկսվում է սիրուց եւ երազելու ունակությունից: Եթե դու երազես, որ քաղաքի այս թաղամսում պետք է էսպիսի մի բան անես, ապա ես վստահեցնում եմ, ընդամենը 1 ամիս է պետք, որ դա կատարես:



**-Ի՞նչ հասցրեցիք կատարել այս ամիսների ընթացքում:**



Հուլիսի 16-ից ստանձնել եմ քաղաքապետի պաշտոնը, ես եւ իմ թիմը գրեթե ոչ մի րոպե անիմաստ չենք ծախսել, նույնիսկ ընդմիջման ժամերը փորձել ենք ինչ-որ մի հարցի լուծում տալ: Ի ուրախություն հրազդանցիների, պետք է ասեմ, որ Ռայֆ Յիրիկյանը իմ գրությունը ընդունել է, եւ պատրատակամ է հետագում համայնքապետարանի հետ գործակցել: Ինչպես նաեւ մենք մեծ հիմքեր ենք դրել «Ֆուլեր» տնաշինարարական կազմակերպության հետ, որը համայնքպետարանի հետ միասին կսկի վերանորգել Հրազդանում փլուզման ենթակա տներըը: Իսկ Հրազդանում, ինչպես ես բացահայտեցի, վերջին 3 ամսիների ընթացքում այդպիսի տները շատ են: Կարճ ժամանակահատվածում կարողացել ենք 33 աղբամաներ տեղադրել հիմնականում այն հատվածներում, որտեղ տարիներ շարունակ թարմացում չի եղել, կամ այնքան հին էին, որ դրանք փոխել ենք: Իսկ հին աղբամանները կվերնորոգենք, որ շատ գնում չանենք: Ես զարմանքով բացահայտեցի, որ 2018թ.-ին 780 հազար դրամի աղբամանի գնում արդեն կատարվել էր: Ամեն դեպքում մենք չնկատենցինք նոր աղբամաններ:



**-Ի՞նչ խախտումներ հայտնաբերեց արտաքին աուդիտը:**



Արտաքին աուդիտ 1 ամսվա ընթացքում կարողացավ ուսումնասիրություններ է կատարել միայն հարկային բաժնում, քանի որ ունեինք քաղաքացիներից դժգոհություններ, որ մարդիկ ունեին զրոյական տեղեկանքերը, սակայն բազայում շարունակվում էր առկա լինել նրանց անվան դիմաց բավականին լուրջ գումարներ: Ի զարմաս մեզ՝ 2015-18թթ.-ի ընկած ժամակահատվածում աուդիտ հայտնաբերեց մոտ 140 մլն դրամի չարաշահում, այսինքն՝ Հրազդանի բնակիչները այդքան գույքահարկ եւ հողի հարկ են մուծել, սակայն բազայում այդ գումարներ չեն հայտնվել: Հստակ գողացված գումարների հետ մենք գործ ունենք:



**Նելլի Կարապետյան**