Նոբելյան մրցանակակիր է մահացել

Նոբելյան մրցանակակիր է մահացել
Մահացել է ճապոնացի գիտնական Օսամա Սիմոմուրան։ Նա 2008 թվականին դարձել է Նոբելյան մրցանակակիր՝ քիմիայի գծով։ Ինչպես հաղորդում է «Կիոդո» լրատվական գործակալությունը, Սիմոմուրան 90 տարեկան էր։ Գիտնականը բնակվել է Նագասակիում։



Սիմոմուրոն զբաղվել է ծովային կենսաբանությամբ եւ օրգանական քիմիայով։ Նոբելյան մրցանակ է ստացել կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցի հայտնաբերման եւ կիրառական զարգացման համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կյանքի 96-րդ տարում իր մահկանացուն էր կնքել եւս մեկ Նոբելյան մրցանակակիր Մաքս Լեդերմանը։ Նա ֆիզիկոս էր։