«Հրապարակ»․ Հանձնաժողովն «օրհնել» է նոր Ընտրական օրենսգիրքը

«Հրապարակ»․ Հանձնաժողովն «օրհնել» է նոր Ընտրական օրենսգիրքը
Վենետիկ մեկնած պատվիրակությունը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, երեկ շտապեց «լավ լուր» հաղորդել՝ հանձնաժողովն «օրհնել» է նոր Ընտրական օրենսգիրքը։ Բայց կարճ ժամանակ անց հանձնաժողովի կայքում հայտնվեց պաշտոնական հայտարարությունը, որտեղ դիվանագիտորեն ողջունել են նվազագույն շեմի եւ ընտրագրավի իջեցումը, բանակում ազատ ընտրության ապահովումը եւ այլն, սակայն հիշեցրել են իրենց «վերապահումները»՝ ընտրական համակարգում խոշոր փոփոխություններ, մասնավորապես՝ տարածքային ցուցակների վերացում, պետք է կատարել «ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում»։



Սակայն փոքրիկ սողանցք են թողել՝ եթե կա քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուս, «այս վերապահումները պակաս կարեւոր են»։