Իմ թիմը լինելու է իմ դեմքը, չի լինելու ծանոթ, բարեկամ, հարազատ. Սեւակ Միքայելյան

Իմ թիմը լինելու է իմ դեմքը, չի լինելու ծանոթ, բարեկամ, հարազատ. Սեւակ Միքայելյան
Այսօր քարոզարշավի վերջին օրն է: Հրազդան քաղաքում քաղաքապետի թեկնածուներից Լեւոն Ստեփանյանն իր քարոզարշավը սկսեց ավտոերթով, այնուհետեւ հանդիպեց Կոճոռ, Միկրոշրջան, Ջրառատ և Աղբյուրակ թաղամասերի բնակիչներին , Ստեփանյանի թիմակիցներն ,ու սատարողները հավաքվեցին Կաճոռ թաղամասի «Հին շուկա»-ի հարևանությամբ:



Սեւակ Միքայելյանը քարոզարշավի վերջին օրը ամփոփեց հանրահավաքով՝ Կենտրոն թաղամասում հանդիպեց բնակիչներին, որին հաջորդեց համերգային ծրագիր:



Սեւակ Միքայելյանը իր ելույթում ասաց, որ շրջելով Հրազդան քաղաքում` պատկերացում է կազմել քաղաքի խնդիրների մասին, եւ ինքն ու իր թիմը գալիս են ծառայելու ժողովրդին. «Մենք պետք է կառուցենք մեր քաղաքը: Ես ծանոթացել եմ քաղաքի բոլոր խնդիրներին: Հրազդանում չկա մի թաղամաս, որ խնդիր չունենա: Հրազդան քաղաքը գտնվում է քանդված, ծայրահեղ ծանր վիճակում՝ մայթեր, ճանապարհներ գոյություն չունեն: Մանկապարտեզները չեն ջեռուցվում, վերելակները չեն գործում, խաղահրապարակները ու զբոսայգիները ծախված են: Քաղաքապետարանը քաղաքապետի սեփականությունը չի, մենք գալիս ենք ծառայելու նպատակով: Իմ թիմը լինելու է իմ դեմքը, չի լինելու ծանոթ, բարեկամ, հարազատ»:



Վաղը լռության օր է, իսկ հոկտեմբերի 21-ին հրազդանցիները քաղաքապետ կընտրեն:



**Նելլի Կարապետյան**