Ամերիկյան հասարակությանը սպասում է հիասթափություն․ Politico

Ամերիկյան հասարակությանը սպասում է հիասթափություն․ Politico
Միացյալ Նահանգների ընտրական գործընթացներին ռուսական միջամտության հետ կապված գործի քննությունը, որը իրականացնում էր հատուկ դառախազ Ռոբերտ Մյուլլերն իր քննչական թիմով, շուտով կավարտվի, սակայն եզրակացությունները, որոնք կարվեն քննության արդյունքներով, կարող են լիակատար հիասթափություն առաջացնել ամերիկյան հասարակության մեջ։ Այս մասին գրում է ամերիկյան Politico հանդեսը։ Նախագահ Դոնալդ Թրամփի քննադատները ոչ պակաս, քան 17 ամիս են անիմաստ ծախսել այս եզրակացությունների վերջնագծին հասնելուց առաջ, պարբերականի հետ զրույցում ասել են գործում ներգրավված փաստաբանները, ինչպես նաեւ թվով տասնհինգ նախկին պաշտոնատարներ, ովքեր մասնակցել են այս գործի քննությանը՝ սկսած Ուոթերգեյթյան սկանդալից մինչեւ 2016-ի նախագահական ընտրություններ։ Պարբերականը նշում է, որ Թրամփի կործանումն ակնկալվող որեւէ եզրակացություն չի լինի։ Բացի այդ, հնարավոր է, որ ամփոփիչ զեկույցը չլինի բաց լսարանի համար հասանելի։ Մասնագետներն արդեն այսօր են արձանագրում, որ այս դաշնային հետաքննությունը էապես տարբերվում է իր նախադեպային հետաքննություններից, սկսած Ռեյգանի «Իրան-գեյթից» մինչեւ Բիլ Քլինթոնի հետ կապված սեքսուալ սկանդալը։ Հատուկ դատախազ Մյուլլերը պարտավոր է ԱՄՆ Գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռեզեշնեյնին տեղեկացնել իր քննության արդյունքների մասին, հետագա գործողությունները թողնելով արդեն դատախազությանը։ Ուշագրավ է այն, որ թեեւ Մյուլլերի թիմին որեւէ «դեդ-լայն» սահմանված չէ, սակայն քննիչները եւս հակված են հնարավորինս արագ ավարտելու այս գործի քննությունը։