Անձինք, վճարելով խոշոր գումարներ, չեն կարողանում մեկնել հանգստի

Անձինք, վճարելով խոշոր գումարներ, չեն կարողանում մեկնել հանգստի

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ քաղաքացիները հետագայում Davinchi տուրիստական գործակալությանն առնչվելուց զերծ մնան, քանի որ Davinchi (Դավինչի) տուրիստական գործակալության տնօրենը՝ աշխատակիցների հետ միասին, վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիներից՝ ծովափնյա հանգստի ուղարկելու պատրվակով խարդախությամբ հափշտակել է միլիոնավոր դրամներ։ «Անձինք, վճարելով խոշոր գումարներ, չեն կարողանում մեկնել հանգստի, ուստի նախաձեռնվել է քրեադատավարական գործընթաց։Ովքեր տուժել են այս տուրիստական գործակալության աշխատակիցների հանցավոր գործունեությունից, կարող են դիմել իրավապահ մարմիններին»,-գրել է նա։