ԱՄՆ Վիրջինիա նահանգում երկգլխանի օձ է հայտնաբերվել

ԱՄՆ Վիրջինիա նահանգում երկգլխանի օձ է հայտնաբերվել
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Վուդբրիջ քաղաքում հայտնաբերցել է երկգլխանի օձ, ինչը հազվադեպ է պատահում բնության մեջ։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Մասնագետները հայտնաբերված օձի ուսումնասիրությունից պարզել են, որ վերջինիս ձախ գլուխը դոմինանտն է, քանի որ պահում է իրեն ավելի ակտիվ եւ կենսունակ եւ ավելի արագ է արձագանքում գրգռիչներին, իսկ աջ գլխի մոտ ավելի լավ է զարգացած սննդառության ֆունկցիան։ Ուշագրավ է այն, որ օձն ունի մեկ սիրտ եւ մեկ զույգ թոքեր։ Կենսաբանները հավաստում են, որ երկգլխանի օձերը հանդիպում են չափազանց հազվադեպ եւ մեծ մասամբ երկգլխանի օձերին բուծում են ու այս իմաստով, բաց բնության մեջ հայտնաբերված առանձնյակը եզակի օրինակ է։