Վարչապետի մասնակցությունը շեղեց իրական քաղաքապետական ընտրություններից. ՀՅԴ թեկնածու (տեսանյութ)

Վարչապետի մասնակցությունը շեղեց իրական քաղաքապետական ընտրություններից. ՀՅԴ թեկնածու (տեսանյութ)
Քիչ առաջ 9/45 տեղամասում իր ընտրությունը կատարեց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը:

Նա ասաց, որ ընտրել է հանուն երևանցու, հանուն երիտասարդության, հանուն բարեկեցիկ Երևանի:



**Hraparak.am**-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի քարոզարշավի ընթացքը, Մանուկյանն ասաց՝ բավարար, ապա նշեց, որ մի փոքր շատ քաղաքականացվեց:



«Մի քիչ քաղաքականացվեց ընտրությունը և ավելի գնաց դեպի համապետական կամ վարչապետին սատարելու... Վարչապետի մասնակցությունը մի քիչ իր ուղղությունից, իրական քաղաքապետական ընտրություններից շեղեց ընթացքը»,-ասաց ՀՅԴ թեկնածուն:



Իսկ իրենց թիմի նկատմամբ որևէ ճնշում, հակաքարոզչություն եղե՞լ է, Մանուկյանն ասաց՝ թիրախավորումներ եղել են, բայց ում կողմից՝ չի կարող ասել:



Մանրամասն՝ տեսանյութում



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**