Ջասթին Բիբերի ապագա աներոջը Կիեւում պրոֆեսորի կոչում են տվել

Ջասթին Բիբերի ապագա աներոջը Կիեւում պրոֆեսորի կոչում են տվել
Հոլիվուդյան դերասան Սթիվեն Բոլդուինը դարձել է Կիեւի համալսարանի մշակույթի բաժնի պրոֆեսոր։ Այս մասին հայտնում է [**Укринформ**](https://www.ukrinform.ru/rubric-culture/2543194-stiven-bolduin-stal-professorom-kievskogo-vuza.html)** **լրատվական գործակալությունը։ Պատվո գիտական կոչումի շնորհումից հետո Սթիվեն Բոլդուինը հանդիպել է ուսանողների հետ։ «Ֆիլմեր մի ստեղծեք արդեն հայտնի գաղափարներով։



Սակայն ստեղծեք ֆիլմեր հիանալի մարդկանց մասին, որոնք արարում են գաղափարներ»,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է դերասան պրոֆեսորը։ Նա նաեւ հավելել է, որ 2020 թվականին կսկսի ֆիլմ նկարել Ուկրաինայի մասին, որի համար ուսանողների շրջանում քասթինգ է անցկացնելու։