Վլադիմիր Կլիչկոն կդասավանդի Հարվարդի համալսարանում

Վլադիմիր Կլիչկոն կդասավանդի Հարվարդի համալսարանում
Աշխարհի բռնցքամարտի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն կդասավանդի մենեջմենթ ԱՄՆ Հարվարդի համալսարանում։ Այս մասին հայտնում է Bebel պարբերականը։ Ըստ հրապարակման, պարբերականին այս մասին ասել է Վլադիմիր Կլիչկոյի եղբայրը՝ Վիտալի Կլիչկոն։ «Նա իրոք շատ լավ մենեջեր է։



Վլադիմիրն արդեն երեք կամ չորս տարի դասախոսություններ է կարդում Սանկտ-Հալլենի շվեյցարական համալսարանում։ Այս տարի նա հրավեր է ստացել Հարվարդում դասախոսելու։ Դասավանդելու է մարտահրավերների կառավարում։ Հարվարդում նրանով հետաքրքրվել են շվեյցարական համալսարանի կողմից նրա հասցեին արված դրական արձագանքներից հետո»,- մանրամասնել է Վիտալի Կլիչկոն։