Մոնիկա Լեւինսկին հեռացել է հարցազրույցից՝ Քլինթոնի մասի հարցի պատճառով

Մոնիկա Լեւինսկին հեռացել է հարցազրույցից՝ Քլինթոնի մասի հարցի պատճառով
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ տեղի ունեցած սեքսուալ սկանդալի հերոսուհի Մոնիկա Լեւինսկին հեռացել է հարցազրույցից՝ այն կիսատ թողնելով, հենց որ լսել է հարց, նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասին։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։



Նշենք, որ համաձայն պարբերականի հրապարակման, Լեւնսկին ասուլիսի է մասնակցել Channel 2-ում, որի ընթացքում պատմել է Քլինթոնի հետ ունեցած սկանդալին հաջորդած փուլի ընթացքում իր ապրած կյանքի մասին։ Ելույթից հետո, ըստ նախնական համաձայնության, նա պետք է զրուցեր լուրերի տեղի մեկնաբան Յոնիտ Լեւիի հետ։ Սակայն հենց որ առաջին հարցը հնչեցվել է՝ կապված Քլինթոնի անհատապես ներողություն խնդրելու մասին, Լեւինսկին հեռացել է հարցրազրույցից՝ այն կիսատ թողնելով։



Ասուլիսի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց համար անհասկանալի է Լեւինսկու պահվածքը, իսկ Լեւինսկին էլ իր հերթին մեղադրել է Յոնիտ Լեւիին այն բանում, որ իրեն մոլորության մեջ է գցել՝ ասելով, թե նախապես համաձայնեցված են եղել բոլոր հարցերը։