Գերմանիան շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը

Գերմանիան շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպան ժամանակ Գերմանիայի կանցլերը ևս մեկ անգամ հաստատել է, որ իրենք ճանաչում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը․ «Մենք պաշտպանել ու պաշտպանում ենք Վրասատանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Գերմանիայի այս դիրքորոշման մասին լավատեղյակ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է կանցլերը։



Մերկելը հաստատել է նաև, որ այս հարցն ինքը քննարկել է Պուտինի հետ՝ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ․«Նախագահը շատ լավ տեղյակ է Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԳԴ-ի դիքորոշմանը։ Այդ հարցերը մենք պարբերաբար քննարկում ենք»։ Վրաստանի և Հարավային Օսեթիայի, Աբխազիայի միջև փոխադարձ ուժի չկիրառման մասին համաձանագրի ստորագրման հարցը ժամանակ առ ժամանակ քննարկվում է Անդրկովկասին վերաբերող ժնևյան հանդիպումների ժամանակ։ 2008 թվականի օգոստոսի 8-ին զինված բախումներ են տեղի ունեցել Հարավային Օսեթիայում։



Ռուսաստանը պնդում է, թե իրենք պաշպանել են իրենց մեծաթիվ քաղաքացիներին և խաղապահներին, որոնք այդ տարածաշրջանում աշխատում են 1992 թվականից։ 2008 թվականի օգոստոսի 28-ին Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։ Մինչև հիմա էլ պաշտոնական Վրաստանը նշյալ երկու տարածքները համարում է իր երկրի անբաժանելի մասերը։