Ինչու՞ նախարարը չի հայտարարել, որ դարձել է ՔՊ անդամ

Ինչու՞ նախարարը չի հայտարարել, որ դարձել է ՔՊ անդամ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարեց, որ արդեն դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Մեկ շաբաթ առաջ եմ դիմում գրել, որ դառնամ ՔՊ անդամ»,-խոստովանեց նախարարը: Թե ինչու է նման որոշում կայացրել, Թորոսյանն ասաց՝ որպեսզի թիմը ավելի կուռ լինի:



«Ես ՔՊ-ի հետ եղել եմ սկզբից, Նիկոլ Փաշինայնին ծանոթ եմ 2007 թվից, իր վստահված անձն եմ եղել և այլն, և, հաշվի առնելով նոր իրողությունները, որոշեցի դառնալ ՔՊ անդամ, որպեսզի ավելի կուռ դարձնեմ թիմը: Ոչ մի պարտադրանք չի եղել: Ես՝ ինքս էլ դա մտածում էի, որ հանկարծ դա չդիտվի որպես «թրի տակով անցնելու» բան, նույնսիսկ էդպես հատուկ կարևորություն էլ չեմ տվել դրա մասին հայտարարելու, որ տեսեք՝ ես էլ դարձա»:



**Hraparak.am**-ի հարցին՝ եթե ՔՊ-ն իշխանություն չլիներ, ինքը կդառնա՞ր ՔՊ անդամ, նորաթուխ ՔՊ-ական նախարարն ասաց. «Գիտե՞ք, դրա մասին չեմ մտածել, նույնիսկ իշխանություն լինելու մասին չեմ, տենց հատուկ նախօրոք չէի մտածել, հիմա տենց «եթե»-ներով չեմ կարող ասել՝ եթե չլիներ, ինչ կլիներ: Եթե չլիներ, կարող ա ես Հայաստանում չլինեի ընդհանրապես»:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**