ՊԵԿ նախագահը անուններ է տալիս՝ Սեդրակյան, Հարությունյան, Ծառուկյան․․․ (տեսանյութ)

ՊԵԿ նախագահը անուններ է տալիս՝ Սեդրակյան, Հարությունյան, Ծառուկյան․․․ (տեսանյութ)
Պեկ նախագահ Դավիթ Անանյանը այսօր, ի զարմանս մեզ, անուններ հրապարակեց։ Խոսքը վերաբերում է այն տնտեսվարող սուբյեկտներին, այս դեպքում՝ գազալցակայանների տերերին, որոնց պատկանող ընկերություններում ՊԵԿ-ը ստուգումներ է կատարել և խախտումներ հայտնաբերել։



Անանյանը մասնավորապես նշեց Մհեր Սեդրակյանի անունը, ում գազալցակայանում խախտում են հայտնաբերել, նաև ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անունը, ում գազալցակայանում ևս խախտում են հայտնաբերել։ Նա նշեց Ծառուկյանի անունը։



**Hraparak.am**-ը նկատեց, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը մշտապես խուսափում էր անուններ հրապարակելուց, ինչին ի պատասխան Անանյանը կատակով արձագանքեց, որ իրավիճակ է փոխվել և ինքը հիմա անունների ցուցակով է եկել՝ կանխատեսելով, որ նման հարց կարող էր հնչել։



Բայց երկար ման եկավ ու ցուցակն այդպես էլ չգտավ։ Ստիպված անունները հրապարակեց հիշողությամբ՝ խոստանալով, որ ավելի ուշ իրենց լրատվական ծառայությունը կհրապարակի ցանկը։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**