Հարի Պոտերի մասին գիրքը վաճառվել է 74 հազար դոլարով

Հարի Պոտերի մասին գիրքը վաճառվել է 74 հազար դոլարով
«Հարի Պոտերն ու փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակության օրինակը վաճառվել է 74 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։



Գրքում կան մի քանի ուղղագրական եւ ոճական սխալներ, իսկ հեղինակի անունը գրված է Ջոան Ռոուլինգ եւ ոչ թե Ջոան Կ․ Ռոուլինգ։ Նշենք, որ նույն հրատարակության եւս մեկ օրինակն էլ, որը արժեր 40 հազար ֆունտ, գողացել էին Թեթֆորդ քաղաքի մասնավոր տներից մեկից։