Ալիև-Փաշինյան հանդիպում Մոսկվայում չի պլանավորվել․ Դմիտրի Պեսկով

Ալիև-Փաշինյան հանդիպում Մոսկվայում չի պլանավորվել․ Դմիտրի Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով Մոսկվա ժամանող Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի պլանավորվել, քանի որ «ՀՀ նախագահը չի ժամանելու Մոսկվա»։ Այս մասին հայտնում է Rusarminfo լրատվական գործակալությունը։



Պեսկովը բառացիորեն ասել է․ «Հայաստանը Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Ադրբեջանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Երկու առաջնորդների համար էլ նախատեսված են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։



Պեսկովի հայտարարությունը թերեւս խոսում է այն մասին, որ Ռուսաստանը որոշակի վերաբերմունք ու ենթատեքստ է դրել հայ-ռուսական շփումներում եւ որպես բանակցող՝ նախընտրում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ընդգծելով նրա՝ Մոսվկա չմեկնելու հանգամանքը։