«Հրապարակ»․ Խմբակցությունում «Քաղպայմանագիրը» կբարելավի դիրքերը

«Հրապարակ»․ Խմբակցությունում «Քաղպայմանագիրը» կբարելավի դիրքերը
ԱԺ «Ելք» խմբակցության համամասնությունը կփոխվի։ 4 պատգամավոր գործուղվել են կառավարություն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ուստի խմբակցությունում «Քաղպայմանագիրը» կբարելավի դիրքերը։



Եթե մինչ փոփոխությունները հետեւյալ պատկերն էր՝ 4 պատգամավոր «ՔՊ»-ից, 3-ը՝ «Լուսավոր Հայաստանից», 2-ը՝ «Հանրապետությունից», եւ «ՔՊ»-ն փոքրամասնություն էր գաղափարապես իրար ավելի մոտ «ԼՀ»-ի եւ «Հանրապետության» կողքին, հիմա ձայները բաշխվում են 50/50, քանի որ «Հանրապետության» անդամ Արտակ Զեյնալյանի, «ԼՀ» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանի, «ՔՊ»-ականներ Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի փոխարեն խմբակցությունը կհամալրվի «ԼՀ» անդամ Հայկ Կոնջորյանով եւ 3 «ՔՊ»-ականներով՝ Հովիկ Աղազարյան, Հրաչյա Հակոբյան, Ալեն Սիմոնյան: Հիշեցնենք, որ «Ելք»-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։