Ուկրաինացի խորհրդարանականը Մոսկվային մեղադրել է «հաղթանակը» յուրացնելու մեջ

Ուկրաինացի խորհրդարանականը Մոսկվային մեղադրել է «հաղթանակը» յուրացնելու մեջ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Իվան Վիննիկը հայտարարել է, որ Ռուսաստանը յուրացրել է ֆաշիզմի դեմ հաղթանակը: Այս մասին հայտնում է «112 Украина»-ն:



«Ռուսաստանի Դաշնությունը, որն իրեն համարում է ԽՍՀՄ իրավահաջորդը, ցանկանում է յուրացնել հաղթանակն ընդդեմ ֆաշիզմի, այն դեպքում, երբ այդ հաղթանակը կայացել է կոալիցիոն ուժերի մասնակցությամբ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ սկսած 39 թվականից, մինչեւ 45 թվական, Ճապոնիայի պարտությամբ»,-ասել է Վիննիկը:



Նա նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան առաջնահերթ դերակատարություն է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում, եւ Կիեւն իրավունք ունի տոնախմբելու հպարտորեն այս տոնը։