Մահացել է Կալիֆորնիայի հայազգի նախկին նահանգապետը

Մահացել է Կալիֆորնիայի հայազգի նախկին նահանգապետը
ԱՄՆ-ում կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն է կնքել Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը: Այդ մասին հայտնում է USA Today-ը:



Նախկին նահանգապետի ընտանիքի հայտարարության համաձայն՝ նա մահացել է իր տանը՝ ընտանիքի անդամներով շրջապատված: Դոքմեջյանը Կալիֆորնիայում երեք տասնամյակ զբաղվել է քաղաքականությամբ. եղել է նահանգային խորհրդի անդամ, սենատոր, նահանգի գլխավոր դատախազ և նահանգապետ:



Նա Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնն է զբաղեցրել 1982-1991 թվականներին: LA Times-ի համաձայն՝ ներգաղթյալների զավակ հանդիսացող Դոքմեջյանը նաեւ զգալի ներդրում է ունեցել նահանգում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում: