Ռուսաստանն աշխարհում գրավել է առաջին տեղը նավթի արդյունահանման ծավալներով

Ռուսաստանն աշխարհում գրավել է առաջին տեղը նավթի արդյունահանման ծավալներով

Ռուսաստանն ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին աշխարհում գրավել է առաջին տեղը նավթի արդյունահանման ծավալներով։ այս մասին հայտնում է Росстат վիճակագրական ծառայությունը։ Համաձայն հրապարակման, 21 թվականի սեպտեմբերի տվյալների համաձայն, նավթի արդյունահանման միջին ծավալը Ռուսաստանում կազմել է 10,73 միլիոն բարել՝ օրական կտրվածքով։ Օգոստոս ամսին այդ ցուցանիշը կազմել է 10,40 միլիոն բարել, իսկ հուլիսին՝ 10,45 միլիոն բարել։

Միացյալ Նահանգներում, սեպտեմբեր ամսին օրական կտրվածքով նավթի արդյունահանման ծավալները կազմել է 10,72 միլիոն բարել, օգոստոսին՝ 11,14 միլիոն բարել, հուլիսին՝ 11,31 միլիոն բարել։ Սաուդյան Արաբիայում սեպտեմբերին նավթի արդյունահանման օրական ծավալը կազմել է 9,67 միլիոն բարել, օգոստոսին՝ 9,56 միլիոն բարել, հուլիսին՝ 9,47 միլիոն բարել։