Ֆրանսիան ողջունել է Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը 

Ֆրանսիան ողջունել է Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը 

Ֆրանսիան ողջունում է մայիսի քսաներկուսին Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։

Հրապարակված հաղոդագրությունում ասվում է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի կողմից նախաձեռնված այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել Սահմանային երկկողմ հանձնաժողովի նիստ։

Միաժամանակ նաեւ ասվում է, որ պաշտոնական Փարիզն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԵՄ հովանու ներքո երկխոսությանը եւ ամեն կերպ նպաստելու է դրան։