Մահացել է Բեռնար Ֆասյեն

Մահացել է Բեռնար Ֆասյեն
Մահացել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բեռնար Ֆասյեն։ Այդ մասին հայտնում է Report.az-ն` վկայակոչելով Փարիզում Ադրբեջանի տան նախագահ Միրվարի Ֆատալիևայի փոխանցած տեղեկությունները:



Հիշեցնենք, որ Բեռնար Ֆասյեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է եղել 2004 թվականի վերջից մինչև 2011 թվականը` ներկայացնելով համանախագահ երկրներից Ֆրանսիան: